|
Գլխաւոր ցանկ
Միացում
|
|
Գիտական : ՎԱԽՃԱՆՒԵԼ է ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԵՐԳէՅ ՄԵՐԳԵԼԵԱՆԸ
|
| on 22/8/2008 20:25 (59 reads) |
Երկարատև հիւանդութիւնից յետոյ Լոս Անջելեսում օգոստոսի 20-ին վախճանւել է ականաւոր գիտնական, ակադեմիկոս Սերգէյ Մերգելեանը:
ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիան եւ Գիտութեան պետական կոմիտէն իրենց վշտակցութիւնն են յայտնել անւանի գիտնականի մահւան կապակցութեամբ` նրա մահը համարելով անդառնալի կորուստ ողջ հայ ժողովրդի եւ առաջին հերթին Հայաստանի գիտական հանրութեան եւ մտաւորականութեան համար: |
|
|
Հասարակական : ՔՆՆԱՐԿՒԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅԻՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵԼՔԵՐԸ
|
| on 22/8/2008 19:57 (50 reads) |
ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման վերաբերեալ քննարկում, որին մասնակցել են համահայկական կազմակերպութիւնների հայաստանեան ներկայացուցիչներ: ԱԳՆ մամուլի և տեղեկատւութեան վարչութեան հաղորդմամբ, քննարկման ընթացքում կարևորւել են Հայաստան-Սփիւռք գործակցութեան առանցքային խնդիրներում հայոց պետութեան ջանքերն` ուղղւած հայապահպանութեանը և լեզւամշակութային ինքնութեան կորստի կանխմանը, Հայաստանի Հանրապետութեան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետուեյան համար կենսական նշանակութիւն ունեցող խնդիրների լուծման գործում Սփիւռքի համակարգւած մասնակցութեան ապահովմանը: |
|
|
Այսօր Հայոց Պատմութեան Մէջ : ՕԳՈՍՏՈՍԻ 22
|
| on 22/8/2008 19:49 (56 reads) |
1892 Նոր Նախիջևանում մահացավւ հայ նշանաւոր բանաստեղծ Ռաֆայէլ Պատկանեանը: (Ծն. 1830թ.-ին): 1894 Կարսի մարզի Հաջիքենդ գիւղում ծնւեց նաւատորմի ծովակալ Իւան Ստեփանի Իսակովը: (Վախճ. 1967թ.-ին): 1939 Ֆաշիստական զօրքերի Լեհաստան ներխուժելու նախօրեակին Ա. Հիտլերը յայտարարեց. «Ո՞վ է ի վերջոյ, այսօր խօսում հայերի ոչնչացման մասին»: 1993 Հակայարձակման անցած ԼՂՀ Պաշտպանական բանակի հարւածների տակ ադրբեջանական ջախջախւած զօրքերը թողեցին Ֆիզուլի քաղաքը: |
|
|
Հասարակական : ՄԻՒՌՈՆՕՐՀՆՈՒԹԻՒՆԸ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ
|
| on 21/8/2008 15:35 (58 reads) |
Իւրաքանչիւր հայ, ով ստանում է Հայ Առաքելական եկեղեցու մկրտութիւն, իր վրայ կրում է նաև միւռոնի դրոշմը։ Թերեւս, սա այն առաջին նիւթական հաղորդակցութիւնն է, որ ունենում ես հայոց միւռոնի հետ։ Իւնարէնից թարգմանաբար միւռոն նշանակում է անուշաբոյր իւղ, որի նախատիպն է Հին Կտակարանի սուրբ օծութեան իւղը։ Ըստ ավանդութեան, սրբազան իւղը առաջին անգամ Հայաստան է բերել Թադէոս առաքեալը։ Մէկ այլ աւանդութեան համաձայն, միւռոնի առաջին օրհնութիւնը կատարել է հայոց առաջին կաթողիկոսը` Ս. Գրիգոր Լուսաւորիչը։ Ամէն անգամ, երբ Հայ եկեղեցում օրհնւում է նոր միւռոն, նրան է խառնւում նաեւ հինը` նոր միւռոնին հաղորդելով Լուսաւորչից փոխանցւած սրբազան շնորհը։
|
|
|
Մարզական : ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՅԱՂԹԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԻՆ
|
| on 21/8/2008 15:00 (52 reads) |
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հաւաքականը օգոստոսի 20-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում 2009թ. Եւրոպայի երիտասարդական առաջնութեան երկրորդ ընտրական խմբի շրջանակներում 2:1 հաշւով յաղթանակ տարաւ Թուրքիայի նկատմամբ։ Հայ ֆուտբոլիստները երկու գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպաս վերջին երեք րոպէների ընթացքում։
|
|
|
Այսօր Հայոց Պատմութեան Մէջ : ՕՕՈՍՏՈՍ 21
|
| on 21/8/2008 14:47 (48 reads) |
1421 Բագրևանդի մօտ տեղի ունեցած ճակատամարտում Կարա-կոյունլուները պարտութիւն են կրում: 1899 Կարնոյում կախաղան բարձրացւեց Արամ Արամեանը: 1903 Խրիմեան Հայրիկը կոնդակ ուղարկեց բոլոր թեմերին՝ եկեղեցու ունեցւածքը քաղաքացիական իշխանութիւններին չյանձնելու կարգադրութեամբ: 1998 38-րդ անգամ Հայաստան այցելած Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի Պալատի փոխխօսնակ Բարոնուհի Քարոլայն Քոքսը Երևանում կայացած մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարեց, որ իր կողմից Մեծ Բրիտանիայի կառավարութեան առջև բարձրացւել է հայերի ցեղասպանութեան հարցը: |
|
|
Հասարակական : ԿՐԿԻՆ ՁԵԶ ՀԵՏ ԿԸ ԼԻՆԵՆՔ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՑ
|
| on 8/8/2008 8:41 (50 reads) |
Սիրելի ընթերցող, Շուրջ մէկ ամիս է , որ ամէն օր Ձեզ հետ է «Փարոս» ինտերնետային կայքէջը: Մէկամսեայ փորձից յետոյ մեզ անհրաժեշտ էր գնահատման ենթարկել մեր կատարած աշխատանքը և օգտւելով ձեռք բերած փորձառութիւնից յստակեցնել մեր աշխատանքային հետագայ ուղին: Հետևաբար շուրջ 15-օրեայ դադարից յետոյ կրկին Ձեզ հետ կը լինենք օգոստոսի 18-ին: «Փարոս» կայքէջի խմբագիր Ռոբերտ Մարգարեան |
|
|
Այսօր Հայոց Պատմութեան Մէջ : ՕԳՈՍՏՈՍ 2
|
| on 2/8/2008 1:32 (60 reads) |
1809 Կալկաթայում վախճանւեց հայ ազատագրական շարժման աչքի ընկնող ղեկավարներից` Յովսէփ Էմինը: (Ծնւ. 1726թ.-ին, Պարսկաստանի Համադան քաղաքում): 1862 Զէյթունի հերոսական ապստամբութիւնը: 1873 Մոսկւայում վախճանւեց բանասէր Մսեր Մսերեանցը: (Ծնւ. 1808թ.-ին): |
|
|
Քաղաքական : ԱՄՆ ԵՒ ԻՐԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՄԷՋ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆԵՐԳՐԱՒԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՀԵՌԱՀԱՐ ԾՐԱԳՐԵՐ ԿԱՆ
|
| on 2/8/2008 1:20 (62 reads) |
«ԱՄՆ և Իրան հակամարտութեան մէջ Հայաստանին ներգրաւելու վերաբերեալ հեռահար ծրագրեր կան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակէտ է յայտնել Հայաստանի առաջադիմական կուսակցութեան նախագահ Տիգրան Ուրիխանեանը` աւելացնելով, որ հայկական ընդդիմութիւնն այսօր ուղղորդւում է տնտեսական, ռազմական շահեր ունեցող այն գեր տէրութեան կողմից, ով ուզում է պատերազմ սկսել Իրանի հետ: Սա Ուրիխանեանը մեծ մտահոգութիւն է համարում Հայաստանի համար: Նրա խօսքով, ընդդիմութեան գործողութիւնները գնալով աւելի համահունչ են դառնում այդ գեր տէրութեան շահերի հետ, որը Հայաստանն իր համար պատկերացնում է որպէս անցումային հարթակ տարածաշրջանում վտանգաւոր գործողութիւններ իրականացնելու համար: Ըստ Տ. Ուրիխանեանի, ընդդիմութիւնն օգտագործւում է գեր տէրութեան կողմից, այդ նպատակին հասնելու համար: |
|
|
Քաղաքական : ՍԱՐԳՍԵԱՆ-ԱԼԻԵՒ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՅԱՆԱԼ ՄԻՆՉԵՒ ԱԴՐԲէՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
|
| on 2/8/2008 1:19 (57 reads) |
Ադրբէջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդեարովը չի բացառում, որ Ադրբէջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսեանի հանդիպումը կարող է կայանալ մինչեւ նախագահական ընտրութիւնները Ադրբէջանում` ծրագրւած սոյն թւականի հոկտեմբերի 15-ին: «Երկու երկրների նախագահների հանդիպումը կախւած է ԱԳՆ ղեկավարների հանդիպումից: Եթէ մենք զգանք, որ մենք ընդհանուր հիմք ենք գտել, ապա որեւէ անհնարին բան չկայ»,- ասել է Ադրբէջանի ԱԳՆ ղեկավարը իր հայ գործընկեր Էդւարդ Նալբանդեանի հետ հանդիպումից յետոյ: Ադրբէջանցի նախարարի խօսքերով, այսօրւայ հանդիպումը Մոսկւայում եղել է կառուցողական եւ օգտակար էր: «Բանակցութիւնները օգտակար էին: Մենք բացատրւեցինք իմ գործընկերոջ հետ մի շարք հարցերով, որոնք շարունակում են խնդիրներ ստեղծել»,- ասել է նախարարը
|
|
|
Հասարակական : ՄՕՏԱԿԱՅ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱՆ ԽՈՒՄԲ ԿԸ ՍՏԵՂԾՒԻ
|
| on 2/8/2008 1:15 (66 reads) |
Մօտակայ ժամանակներս Իրան-Հայաստան երկաթուղու շինարարութեան աշխատանքները համակարգելու նպատակով աշխատանքային խումբ կը ստեղծւի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնել է Հայաստանի կապի և տրանսպորտի նախարար Գուրգէն Սարգսեանը: Նրա խօսքով, հաշւի առնելով այն փաստը, որ նախագիծը վերաբերում է տարբեր կազմակերպութիւնների ու գերատեսչութիւնները շահերը, ծրագրւում է ներկայացուցչական աշխատանքային խումբ ստեղծել, որը կը կանոնակարգի շինարարական աշխատանքները: Գ. Սարգսեանը տեղեկացրեց, որ ներկայումս քննարկւում է երեք նախագիծ, որոնցից կընտրւի լաւագոյնը: Նախագծերը տարբերւում են ուղղութիւններով:
|
|
|
Միջազգային : ԱՄՆ-Ի ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՔՆՆԱՐԿՈ՞ՒՄ Է ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼՈՒ ՍՑԵՆԱՐԸ
|
| on 2/8/2008 1:11 (60 reads) |
Պուլիտցերի մրցանակի դափնեկիր, The New Yorker-ի լրագրող Սէյմուր Հերշը պատմել է, որ վերջերս ամերիկեան վարչակազմի պաշտօնեաները հաւաքւել են փոխնախագահ Դիկ Չէյնիի նստավայրում քննարկելու համար Իրանի դէմ հնարավոր զինւած հակամարտութեան օրինականացման հնարաւորութիւնը: Հերշի աղբիւրը վարչակազմում հաղորդում է.«Քննարկման առարկայ էր casus belli-ի ստեղծումը Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմի համար»: Հերշը կարծում է, որ Հորմոզի նեղուցում վերջերս տեղի ունեցած միջադէպից յետոյ, երբ իրանական մոտորանաւակները քիչ էր մնացել կրակ բացէին ԱՄՆ-ի նաւերի ուղղութեամբ, վարչակազմը հասկացաւ, որ ամերիկեան հանրութիւնը կը սատարի Իրանի դէմ զինւած ուժերի գործողութիւններին, այն դէպքում, եթէ դա բաւականաչափ ծանրակշիռ արդարացում ունենայ
|
|
|
Այսօր Հայոց Պատմութեան Մէջ : ՕԳՈՍՏՈՍԻ 1
|
| on 1/8/2008 17:11 (57 reads) |
1680 Մահացաւ Յակոբ Դ. Ջուղայեցի կաթողիկոսը, որ Իսրաէյլ Օրիի հետ մեկնեց Եւրոպա Հայոց ազատագրութեան համար օգնութիւն հայցելու քրիստոնեայ աշխարհին: 1766 Սիմէոն Երևանցի կաթողիկոսը կոնդակ է ուղարկում Եկատերինա II-ին` հայ ժողովրդին օգնելու խնդրանքով: 1812 Կ. Պոլսում հրատարակւեց «Դիտակ Բիւզանդեան» ամսաթերթը մինչև 1816 թ.-ի սեպտեմբեր: 1817 Թէոդոսիայում ծնւեց աշխարհահռչակ ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկին:(Վախճ. 1900թ.-ին): 1862 Կ. Պոլսում տեղի է ունենում հայ աշխատաւորութեան ցոյցը, որի մասնակիցները սուլթանից պահանջում էին վաւերացնել Ազգային սահմանադրութիւնը: 1894 Սասունի հերոսական ինքնապաշտպանութիւնը: 1896 Թուրքական կառավարութիւնը 500 քուրդ բերեց Կ. Պոլիս հայկական ցեղասպանութեան իրագործմանը օգնելու համար: 1903 Ծնւեց հայ գրող Գուրգէն Մահարին: (Վախճ. 1969թ.-ին): 1905 Նիկոլայ II-ը չեղեալ յայտարարեց 1903 թ. յունիսի 12-ի օրէնքը: Վերաբացւեցին հայկական եկեղեցական ծխական դպրոցները: 1914 Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով համաձայնագրի կէտերը չիրականացան և արևմտահայութիւնը կանգնեց օրհասական վտանգի առաջ: |
|
|
|
Այսօր
Օրւայ Նկար
Բուդայական Տաճար Ծառի Արմատում Reuters Որոնում
|